Գլխավոր Ավելին

Իրականացվել է ենթաստամոքսային գլխիկի մասնահատում լապարասկոպիկ եղանակով

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայում շարունակում են հաջողությամբ իրականացվել ենթաստամոքսային գեղձի բարորակ և չարորակ գոյացությունների վիրահատություններ՝ ինչպես բաց, այնպես էլ լապարասկոպիկ եղանակով։

Մեր երիտասարդ վիրաբույժները հերթական հաջողված վիրահատությունն են իրականացրել՝ ենթաստամոքսային գեղձի գլխիկի մասնահատում լապարասկոպիկ եղանակով։

Պացիենտը դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով դեղնությունից և ընդհանուր թուլությունից։

 Կատարված ՀՇ հետազոտությամբ հայտնաբերվել է ֆատերյան պտկիկի չարորակ նորագոյացություն։ Լեղուղիների դեկոմպրեսիայի և իրավիճակի կայունացման նպատակով կատարվել է լեղապարկի դրենավորում՝ ԿՏ հսկողության տակ՝ ծառայության ղեկավար Լևոն Դավթյանի կողմից։

Այնուհետև վիրաբույժներ Հակոբ Շմավոնյանի, Խաչիկ Այվազյանի կողմից, անեսթեզիոլոգ՝ Աշոտ Կարապետյան, ասիստենտներ՝ Գոռ Օհանյան, Գարիկ Գրիգորյան, իրականացվել է պանկրեատոդուոդենալ մասնահատում՝ ենթաստամոքսային գեղձի մասնահատում լապարասկոպիկ եղանակով։

 Պացիենտի վիճակը գնահատվում է բավարար, այժմ գտնվում է օնկոլոգների հսկողության տակ։

×
facebook sharing button facebook